Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Շուկայական հարաբերությունները ներխուժել են նաև քաղաքականություն

Շուկայական հարաբերությունները ներխուժել են նաև քաղաքականություն
31.05.2012 | 14:48

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ընտրական և հետընտրական զարգացումներին։
Ըստ Արշակ Սադոյանի, խորհրդարանական ընտրություններում իշխանություններն իրականացրին նուրբ ոսկերչական աշխատանք։ «Այն, ինչ ծրագրել էին, տեղի ունեցավ։ Արդյունքում` և՛ ոչխարները շատ չտուժեցին, և՛ գայլերը կուշտ մնացին»։ Բանախոսի համոզմամբ, 1995 թվականից սկսած, Հայաստանում իշխանությունները վերարտադրվում են։ Կատարվող օրենսդրական փոփոխություններն էլ իրականում նպաստում են, որ ընտրական գործընթացներում քողարկված աշխատելու հնարավորություն ստեղծվի։
«1995-ից շուկայական հարաբերություններն սկսեցին մեծ դեր խաղալ քաղաքականության մեջ։ Դա հանգեցրեց նրան, որ եթե մեծ փողեր չունես, գործնականում անհնար է ընտրություններին մասնակցելը։ Այսօր քաղաքական դաշտում ձևավորվել են գերշուկայական հարաբերություններ։ Փողային այդ հարաբերությունները դերակատարում են ունենալու նաև իշխանության բաժանման, իշխանության մաս կազմելու հարցերում»,- նշեց ԱԺԴ նախագահը, ավելացնելով, որ ԲՀԿ-ՀՀԿ զարգացումներում զգալի դերակատարում է ունեցել նաև ֆինանսական գործոնը։ Հետագայում այդ խորացումները կշարունակվեն, բայց էական ազդեցություն չեն ունենա նախագահական ընտրությունների վրա։ Նախագահական ընտրություններն էլ, ըստ Սադոյանի, կընթանան ծրագրված սցենարով, նույն «ոսկերչական» տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչի արդյունքում ինքնավերարտադրության գործընթացը երկրում կշարունակվի։
Անդրադառնալով նոր ձևավորված Ազգային ժողովին՝ Արշակ Սադոյանը նշեց, որ այն շարունակությունը կլինի այն խորհրդարանների, որ ձևավորվել են վերջին ժամանակներում, այսինքն՝ 5-րդ գումարման ԱԺ-ն կշարունակի մնալ կառավարության դակիչ գործիքը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ